«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երևանյան հյուրանոցներից մեկը տրամադրել է 100 սենյակ հիվանդանոցի անձնակազմի համար։

««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։