Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները ցույց են տվել երկարատև դիմակ կրելուց դեմքի վնասվածքները (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ընթանում է ամբողջ աշխարհում, և այդ պայքարում առաջնագծում բուժաշխատողներն են, որոնք վտանգելով իրենց առողջությունը՝ օրուգիշեր օգնում են տասնյակհազարավոր վարակակիրների:

Այդ ընթացքում նրանք պարտավոր են պահպանել հիգիենայի կանոնները, պարտադիր հերմետիկ փակվող ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրել:

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է ժամեր շարունակ պաշտպանիչ դիմակներ և ակնոց կրելու հետևանքով դեմքին առաջացած կապտուկներն ու վերքերը, գրում է lenta.ru-ն:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: