Հաստատվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումների ցանկը

Պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է որոշումը, որով այսօրվանից՝ մարտի 24-ից  մինչև մարտի 31-ը սահմանափակումներ են սահմանվում ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ:

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հաղորդել էր, որ ՀՀ քաղաքացիների համար տեղաշարժի սահմանափակումներ են լինելու՝ քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը պահելու համար:

Շարունակելու են գործել առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաև դեղատների, խանութների ու գյուղատնտեսական շուկաների գործունեությունը:

Պարետի որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով: