Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՃՈ հայտարարությունը (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։ Այս մասին տեղեկացրել է ոստիկանության լրատվական ծառայությունը:

«Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։

Առցանց եղանակով ներկայացվող դիմումի մեջ ևս անհրաժեշտ է նշել դիմումատուի կոնտակտային տվյալները, բնակության հասցեն, որոշման համարը և հստակ ներկայացնել անհամաձայնությունը կամ դիմումով հայցվող պահանջը։

Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմումներին սահմանված ժամկետներում կտրվեն պատասխաններ»,- նշված է Ոստիկանության հայտարարության մեջ։