Մենք եթե լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք էս երկրում լուրջ չի վերաբերվելու (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես եկավ Ազգային ժողովի նիստերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգելու առաջարկությամբ: Ելույթի ընթացքում Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պետք է մեզանով՝ մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին: Օրինակ, արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց տեսնում ենք փողոցներում բազմաթիվ մարդիկ, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվը օրեցօր ավելանում է, ու ասում ենք՝ վայ, էս ինչի է ավելանում»: Պատգամավորը հավելեց.  «Ես ուզում եմ պատմել մի երկրի օրինակ. Թիվ 31-րդ հիվանդը՝ վարակակիրը, գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60%-ի վարակողն է դառնում: Մի մարդ վարակում է երկրի թվով վարակակիրների  60%-ին: Մենք եթե լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք էս երկրում լուրջ չի վերաբերվելու: Եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ժողովուրդը ո՞նց պետք է լուրջ վերաբերվի դրան»:

Մանրամասները՝ տեսանյութում