Երկու նպատակ, որոնց չկրցա հասնիլ. Գալուստ Գյուլբենկյան (տեսանյութ)

1869 թ. մարտի 23-ին ծնվել է գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը ,

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարել է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։

Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

Գյուլբենկյանները ստանձնում են բժշկության և գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներմուծման գործը։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։

Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։

Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես Նոբելյան հիմնադրամը։

Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։

Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։

«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»

Երանի թե մերօրյա մեծահարուստներն ունենային այն գիտակցությունը, որ իրենց գործունեությունը չսահմանփակեին անձնական նեղ շահերով, լինեին ավելի լայնախոհ և տեր կանգնեին սեփական մշակույթին, գիտությանը:

Մանրամասները՝ տեսանյութում