Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորքերում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր

Տարօրինակ հաղորդագրություններ ենք սկսել ստանալ Արևմուտքից: ՆԱՏՕ-ի հրամանատարությունն ահազանգում էր այն կապակցությամբ, որ Լեհաստանում սկսել են կորոնավիրուսով վարակման դեպքեր հայտնաբերել երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական անձնակազմի շրջանում: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված առաջին զինծառայողը՝ լեհական զինված ուժերի հրամանատար գեներալ Յարոսլավ Միկան էր: Այս պահին նա գտնվում է Վարշավայի ռազմական հիվանդանոցում: Ինչպես հավաստիացնում են լեհական բանակում, նրա վիճակը լավ է: Մենք չենք պատրաստվում հերքել կամ հաստատել: Միկայի օրգանիզմում կորոնավիրուս ախտորոշվել է Գերմանիայում ռազմական խորհրդից վերադառնալուց հետո: Գեներալին ուղեկցող անձինք նույնպես մեկուսացված են: Լեհական Էլբլոնգ քաղաքում հոսպիտալացվել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի հյուսիսարևելյան ճակատի բազմազգ դիվիզիոն գործուղված Մեծ Բրիտանիայի արդեն երեք քաղաքացի:

Էլբլոնգում դիվիզիոնի պաշտոնական ներկայացուցիչ Դարիուշ Գուզենդայի խոսքերով՝ հիվանդների վիճակը լավ է: Հիվանդներ են՝ երկու բրիտանացի զինվոր և նրանցից մեկի կինը: Մեկուսացված են նաև բոլոր անձինք, որոնց հետ շփվել են բրիտանացիները։ Նրանց թիվը չի նշվում: Եվ սա կասկած է հարուցում, որ մեկուսացված զինծառայողների թիվը բավականին մեծ է: Փոխարենը հայտնի է, որ մոտ 150 լեհ զինծառայող կապ են հաստատել Շերեմեում տեղակայված տարածքային պաշտպանական ուժերի գումարտակի մի լեհ զինծառայողի և իրենց հոսպիտալի հետ: Ըստ լեհական «Głos Wielkopolski» թերթի՝ այդ լեհ զինծառայողը ևս վարակված է կորոնավիրուսով: Վարակված զինծառայողը գտնվում է Պոզնանի քաղաքային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում:

Եվ հենց մարտի 18-ին ԱՄՆ-ը անսպասելիորեն հայտարարել է, որ պաշտոնապես դադարեցրել է հակահրթիռային համալիրի կառուցման ֆինանսավորումը, և փաստորեն դիտարկելով, Լեհաստանի Ռեդզիկովոյում ՆԱՏՕ-ի լիարժեք ռազմական բազայի՝ հիմնական կապալառուի հետ պայմանագիրը դադարեցնելու հնարավորությունը: Լեհական Ռեդզիկովոյում ամերիկացիները ծրագրում էին տեղադրել «Aegis Ashore» համակարգը, որը Պենտագոնը հայտարարել է որպես հակահրթիռային, սակայն արձակման  համակարգի տրամագիծը թույլ է տալիս նրանցում ազատ տեղակայել հարձակողական սպառազինության տեսակներ: Հեռավորությունը Ռեդզիկովոյից մինչև Ռուսաստանի սահման (Կալինինգրադի մարզ) 150 կմ-ից ավելի չէ: Միացյալ Նահանգները ցանկանում էին հակահրթիռային համալիրը գործարկել 2018-ին և խոստանում էին, որ դա կլինի «Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ճարտարապետության պսակը»: Այնուհետև գործարկման ժամկետները հետաձգվել են մինչև 2020 թվականը: Եվ ահա Պենտագոնի անհասկանալի արձագանքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները վախենում է Լեհաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի մեջ կորոնավիրուսի տարածումից, թե դա պարզապես «ժամանակավոր դժվարություն» է սահմանափակ ֆինանսավորման պատճառով, մենք չենք համարձակվում նշել: Կյանքը ցույց կտա:

Սակայն ԱՄՆ կոնգրեսական Մայք Ռոջերսի խոսքերից հայտնի է, որ բանակի ինժեներական կորպուսը որպես կապալառու է ընտրել Մեծ Բրիտանիայի «John Wood Group» շինարարական ընկերությունը, ոչ թե լեհերին կամ մեկ ուրիշին: Այժմ իրավիճակն այնքան լուրջ է, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է վճարել կապալառուին, այսինքն՝ բրիտանացիներին՝ Եվրոպայում իրենց ամենամոտ դաշնակիցներին: Բրիտանացիները իրենց հերթին մատնանշում են շինարարության տեխնիկական դժվարությունները և ենթակապալառուների հետ կապված խնդիրները: Բացի դրանից, շինարարության արժեքն աճել է 90 միլիոն դոլարով՝ նախատեսված 186 միլիոն դոլարի համեմատ: Այո, շինարարության թանկացման հարցը Միացյալ Նահանգների համար կարևոր խնդիր է: Բայց պատահական չէ, որ ֆինանսավորումից հրաժարվելու և «John Wood Group» ընկերության հետ պայմանագրի փաստացի դադարեցման հետ մեկտեղ ԱՄՆ Պենտագոնը հետաձգել է Ռեդզիկովոյի բազան շահագործման հանձնելու ժամկետը մինչև 2022 թ․, և այս ամենը տեղի է ունենում հենց Լեհաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերում կորոնավիրուսը հայտնաբերելուց հետո: Հետևաբար մենք համարում ենք, որ շինարարության դադարեցման մասին հայտարարված պատճառները չեն համապատասխանում իրականությանը:

Սերգեյ Շաքարյանց