«Թեստը» ցույց է տվել, որ նրանք հայեր են. աշխարհահռչակ վեց դեմքեր

Սմարթֆոնների հավելվածը, որը լուսանկարով «որոշում է» անձի ազգային պատկանելությունը, աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում:

Սոցալական ցանցերում «ազգության մասին թեստերի» արդյունքներով կիսվում են ինչպես սովորական օգտատերերը, այնպես էլ հայտնի դեմքերը:

Այսպիսով, հավելվածը հաստատել է շատ հայտնի ռուսաստանցիների հայկական ծագումը, որոնք էլ հենց հրապարակել են արդյունքները: Իրենց լուսանկարները հրապարակել են կատակաբան Միխայիլ Գալստյանը, հեռուստահաղորդավար Քսենյա Բորոդինան, թենիսիստ Կարեն Խաչանովը:

Հարկ է նշել, որ հանրաճանաչ ֆիլտրը կարող է տարբեր արդյունքներ ցույց տալ նույն անձի տարբեր լուսանկարներով, և դա «գիտական դատավճիռ»  չի տալիս անձի ազգային պատկանելիության վերաբերյալ:

Rusarminfo-ն կազմել է աշխարհահռչակ այն դեմքերի ցուցակը, որոնց հայկական ծագումը որոշել է հավելվածը:

 

Լուի դը Ֆյունես

Մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ ֆրանսիացի լեգենդար դերասան Լուի դը Ֆյունեսի հայկական ծագման մասին: Այնտեղ նշվում է, որ դերասանի տատը հայ է:

Ֆյունեսի պատանեկության լուսանկարը վերլուծելուց հետո, «թեստը» բացահայտել է, որ նրա դիմագծերի 45% -ը հայկական է:

Զլատան Իբրահիմովիչ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ընկերացել էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որի հետ այցելում էին  հայկական ռեստորան:

Թերևս հայկական «հակումը» պատահական չէ ժամանակի մեր ամենապայծառ ֆուտբոլիստներից մեկի մոտ: Հավելվածը կարծում է, որ Զլատանը 52%-ով հայ է:

Ադրիանո Չելենտանո

Հավելվածը  «վճռել է», որ իտալացի հայտնի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն 55%-ով հայ է: Նա ունի նաև ռուսական, էմիրաթական և արաբական արմատներ:

Սիլվեստր Ստալոնե

Հոլիվուդյան մարտաֆիլմերի հանրահայտ Ռոկին և Ռեմբոն՝ դերասան Սիլվեստր Ստալոնեն, կարող է հպարտանալ է 64% հայկական ծագմամբ: Նրա կերպարում պարզվել է նաև ռուսական, էմիրաթական և չինական գծեր:

Ջենարո Գատուզո

Անցյալի մեկ այլ ֆուտբոլիստ, այժմ մարզիչ Ջենարո Գատուզոն 73%-ով հայ է, այսպիսին են հավելվածի արդյունքները:

Հատկանշական է, որ Ռուսաստանում ֆուտբոլասերները ևս նշում են հայտնի իտալացու հայկական գծերը, և ն հաճախ համեմատում են Միխայիլ Գալստյանի հետ:

Ռոուեն Ատկինսոն

Բրիտանացի կատակերգու դերասան Ռոուեն Ատկինսոն, հայտնի պարոն Բինը, նույնպես «կասկածվում է» հայկական ծագման մեջ: Հայտնիների ցանկում հայերի բացահայտման «թեստով» Ատկինսոնը գրավում է առաջին տեղը. նա 78%-ով հայ է: