Որևէ մեկը լեն օրից չի վարակի, որ գնա մի հատ էլ ուրիշին ուզենա վարակի ու դրա համար պատասխանատվություն կրի (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, որում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ նշեց. «Մենք իսկապես խրախուսում ենք կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նաև հանդես ենք եկել գրավոր առաջարկություններով, որոնց մեծ մասը հաշվի են առնվել: Իհարկե, պարզվում է, որ նոր լրացումներ են կատարվել, որոնց հետ մենք անվերապահ համաձայնել չենք կարող: Որոշակի նկատառումներ ունենք տուգանքի չափերի վերաբերյալ, որովհետև 700 հազար դրամ…, այսօր մենք պետք է հաշվի առնենք  նաև մեր բնակչության մեծամասնության վիճակը և որևէ մեկը, կներեք ժողովրդական եզրույթով արտահայտվելու համար, լեն օրից չի վարակի, որ գնա մի հատ էլ ուրիշին ուզենա վարակի ու դրա համար պատասխանատվություն  կրի»:

Մանրամասները՝ տեսանյութում