Վրաստանն արտակարգ դրություն է հայտարարել
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը կհայտարարվի արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։
Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը:
Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 47 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է մեկ անձ: