Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: