Գեղեցիկ սուտ, որն ապրելու հնարավորություն է տալիս

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

«Պոեզիան գեղեցիկ սուտ է, որը ընթերցողին «ապրելու հնարավորություն» է տալիս»,-ասել է ժամանակակաից հայ բանաստեղծուհի Սոնա Վանը:

1999 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։

Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը:

«Պոեզիան կարող է պատասխանել ժամանակակից մարդու ամենասուր և խոր հոգևոր հարցերին, բայց դրա համար անհրաժեշտ է դրա հանդեպ հասարակության հնարավորինս լայն շերտերի ուշադրությունը հրավիրել»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:

Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։