Ճակատագրի դիպված (տեսանյութ)

1878 թ. մարտի 21- ին Նախիջևանում մանր առևտրականի ընտանիքում ծնվում է Թագուհի Հակոբյանը, նույն ինքը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս Հասմիկը։

Սովորում է տեղի երկդասյա ծխական դպրոցում:

Որքան էլ այդ գյուղաքաղաքում մշակութային ոչինչ չկար, որ Հասմիկի մեջ ծներ սեր առ արվեստ, այնուամենայնիվ աղջնակին գերում է թատրոնը։

Ճակատագրի դիպված․․․

Մի անգամ Սաֆրազյաններ ամուսնական զույգը գալիս է Նախիջևան և աղջնակը նրանց հետ հանդես է գալիս տղայի մի աննշան դերով…

Հետագայում Թիֆլիսում նա կերտում է տասնյակ դերեր։

«Հասմիկը մինչև կյանքի վերջ խաղում է կինոյում, և մեծ մասամբ՝ մոր դերեր։

Էկրանը սիրում էր նրան, ավելի տեսանելի դարձնելով դերասանական արվեստի նրբությունները։

Էկրանին  Հասմիկը երևում է իբրև բնական խաղի մեծ վարպետ։

Մանրամասները՝ տեսանյութում