Ստուգայց զինված ուժերի զորամասերում և կայազորային հոսպիտալներում

Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետի    հանձնա֊րարականների կատարման ընթացքը:

Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ: