Թրամփը Քեռի Սեմի կերպարանքով կոչ է անում ամերիկացիներին ձեռքերը լվանալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ քեռի Սեմի կերպարանքով հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին լվանալ ձեռքերը` կանխելու համար կորոնավիրուսային վարակը: Պետության ղեկավարի պաստառը հրապարակվել է հինգշաբթի, մարտի 19-ին, Սպիտակ տան Instagram-ի  պաշտոնական էջում:

Պատկերը հիշեցնում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների քարոզչական պաստառները, որոնցում քեռի Սեմը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անձնավորված կերպարը, ամերիկացիներին հորդորում էր գնալ զինվորական ծառայության:

Քեռի Սեմի դեմքը փոխարինվել է Թրամփի դեմքով, իսկ մակագրությունը փոխվել է կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու կոչով:

Մարտի 18-ի ճեպազրույցի ժամանակ Թրամփն իրեն անվանել էր «պատերազմի» նախագահ` համաճարակի դեմ պայքարը համարելով պատերազմ: