Կալիֆորնիայի նահանգապետը «տանը մնալու» հրաման է արձակել 40 մլն բնակչի համար
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կորոնավիրուսի համավարակի համապատկերին նահանգի 40 մլն բնակչությանը տանը մնալու կարգադրություն է տվել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, նահանգապետը Կալիֆորնիայի բնակիչներին կոչ է արել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար:
Հրամանն ուժի մեջ է մտել նախորդ գիշերվանից:
Բաց կմնան մթերային խանութները, առաքում իրականացնող ռեստորանները, գազի լցակայանները, դեղատները, բանկերը և լվացքատները: Փակվելու հրաման է տրվել բարերին, գիշերային ակումբներին, մարզասրահներին, կոնֆերանս կենտրոններին:
Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը հասել են 244 523-ի: Կա մահվան 10 030 դեպք, ապաքինվել է 86 031 մարդ: