Իրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ-ից պահանջել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները

Իրանը միջազգային հանրությանը խնդրել է կոչ անել ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները, որոնք  Թեհրանին խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությանը:

«ԱՄՆ անմարդկային և ապօրինի պատժամիջոցները խանգարում են կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, այդ թվում նաև այլ երկրներում, վնաս են հասցնում իրանցիների և այլ երկրների կյանքին և առողջությանը: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը փորձում են երկրի ներսում քննարկել վարակը, սակայն դրան զուգահեռ նպաստում է վարակի տարածմանն արտասահմանում՝ տուժած երկրների մասնագետներին խանգարելով պայքարել համաճարակի դեմ:

Իրանի Իսլամական Հանրապետությունն արել է և անելու է ամեն բան, որպեսզի կանխի այս վարակի տարածումը: Չնայած որ Իրանը տնտեսապես աղքատ չէ և մասնագիտականորեն էլ թույլ չէ, ԱՄՆ պատժամիջոցները գործնականում անհնարին են դարձնում իրանցիների համար անհրաժեշտ դեղորայքի ներկրումը, ինչը լրջորեն խաթարում է այս հիվանդության դեմ պայքարում մեր ազգային ջանքերը»,- նշված է փաստաթղթում:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այսպես կոչված հատուկ մեխանիզմը, որը թույլ է տալիս Իրանին դեղորայք ներմուծել, ստեղծված իրավիճակում չի բավարարում երկրի պահանջներին և կենսունակ չէ, քանի որ բախվում է ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված այլ խոչընդոտների: