Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ոչնչացնում Արևմուտքը․ Պատրիկ Բյուքենան

Ամերիկացի հայտնի քաղաքական գործչի, ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության նախկին անդամ Պատրիկ Ջոզեֆ Բյուքենանի՝ Արևմուտքի համար անսովոր կտրուկ գնահատականներին մենք ծանոթ ենք: Եվ ահա նա 2020 թվականին առաջին անգամ խոսեց, որի հայտարարությունները ԱՄՆ կործանիչ քաղաքականության գնահատականն ​​է: Եվրոպա «ամրոցը» պատրանք է, քանի որ Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ապաստան ստանալու ակնկալիքով առաջիկա տարիներին ավելի շատ մարդիկ են կենտրոնանալու ԵՄ-ում, գրել է Բյուքենանը «The American Conservative» ամերիկյան ամսագրում: «Եվրոպան պետք է իրատես լինի և փորձի իրավական մեխանիզմներ ապահովել միգրանտներին և ապաստան հայցողներին զսպելու համար, որպեսզի զանգվածային «ներխուժման» պատճառով չհայտնվի վտանգավոր իրավիճակում»,- նախազգուշացնում է Բյուքենանը:

Կարծում ենք, Հայաստանի քաղաքացիներին կհետաքրքրի, թե ինչ են մտածում ԱՄՆ ադեկվատ քաղաքական գործիչները աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բյուքենանը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հենց այնպես չի սպառնում սիրիացի փախստականներով «հեղեղել» Հարավարևելյան Եվրոպան, որպեսզի ԵՄ-ից ավելի շատ փողեր ստանա՝ արդեն իսկ Թուրքիայում գտնվող միլիոնավոր սիրիացիներին եվրոպական սահմաններին մոտ չթողնելու դիմաց: Նրա կարծիքով, Էրդողանի նման քաղաքականության մեկ այլ նպատակն է՝ ստիպել Եվրոպային աջակցել Սիրիայի դեմ իր ագրեսիային, և թույլ չտալ նախագահ Բաշար ալ-Ասադին վերահսկել Իդլիբ նահանգի ողջ տարածքը՝ հաղթելով ահաբեկիչներին: «Դժոխքը, որում այսօր Սիրիան է մարդու իրավունքների տեսանկյունից, կարելի է դիտարկել աղետի այն մասշտաբները, որոնք առաջացել են, երբ Վիլսոնի գաղափարներով ոգեշնչված «խաչակիրները» որոշել են տապալել «դիկտատոր» Ասադին և պաշտպանել Սիրիան հանուն ժողովրդավարության»,- նշում է Բյուքենանը: Նա հիշեցնում է, որ երբ Մերձավոր Արևելքում սկսվեց «արաբական գարունը» և Սիրիայում դժգոհ բողոքարարները դուրս եկան փողոց, ԱՄՆ-ը, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները ակտիվորեն աջակցեցին և զինեցին սիրիական ապստամբներին:

Այնուամենայնիվ, «լավ ապստամբների» ջոկատները արագորեն ջախջախվել են, և շուտով Սիրիայում զինված հակամարտության մեջ գլխավոր դերը ստանձնեցին ահաբեկիչները, նշում է հեղինակը: Իսկ Սիրիայի նախագահ ալ-Ասադը իր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ վերջին 4 տարիների ընթացքում կարողացել է կառավարական ուժերի վերահսկման տակ առնել Սիրիայի գրեթե ամբողջ տարածքը՝ Եփրատից դեպի արևմուտք, բացառությամբ Իդլիբի: Եվ այս տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների պատճառով փախստականների նոր հոսք՝ ավելի քան 900 հազարանոց, հասել է Թուրքիայի հարավային սահմանին, նշվում է հոդվածում: Պետք է խոստովանել, որ XXI-րդ դարում իսլամական աշխարհում Արևմուտքի կողմից իրականացված գրեթե բոլոր միջամտությունները և պատերազմները անհաջող էին, ընդգծում է Բյուքենանը: Ջորջ Բուշ-Կրտսերին ստիպել են ներխուժել Իրաք, Բարաք Օբամային համոզել են տապալել գնդապետ Մուամար Քադաֆիին Լիբիայում և հանդես գալ Սիրիայում ալ-Ասադի դեմ, ինչպես նաև կանգնել Սաուդյան Արաբիայի կողմում՝ Եմենի հետ զինված հակամարտության մեջ, հիշեցնում է հեղինակը: Արևմուտքը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած բոլոր պատերազմների արդյունքում ոչինչ չստացավ: «Սիրիայում և Եմենում մեր ջանքերով հայտնվեցին աշխարհի ամենամեծ օջախները, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները: Լիբիայում սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ: Իրաքում մենք այժմ պայքարում ենք Իրանի դեմ՝ երկրում ազդեցության համար, որը մենք «ազատագրել ենք» 2003 թվականին»,- նշվում է հոդվածում: Միևնույն ժամանակ, Աֆղանստանում ամերիկացիները ստիպված էին պայմանագիր կնքել «Թալիբանի» հետ, որը երկու տասնամյակ շարունակ ոխերիմ թշնամի էր, և իր ամենաերկար պատերազմից հետո Ամերիկան «​​լվանում է ձեռքերը», նշում է Բյուքենանը:

Ընդ որում, 20 տարում՝ հինգ պատերազմների ընթացքում, զոհվել են 7 հազար ամերիկյան զինծառայողներ, գրեթե 40 հազարը վիրավորվել են, հիշեցնում է հեղինակը. «Մենք այս պատերազմներում ներդրել ենք կայսրության բոլոր ռեսուրսները: Իսկ ի՞նչ տվեցին այս պատերազմները այն ժողովուրդներին, որոնց օգնության համար մենք եկանք, և որոնց «մեծարում էինք», բացի հարյուրհազարավոր սպանված աֆղաններից և արաբներից ու միլիոնավոր մարդկանցից, ովքեր ստիպված եղան լքել իրենց տները և հայտնվել աքսորի մեջ»: Փորձագետներն ու լրագրողները նախազգուշացնում են Եվրոպային, որ այժմ, երբ նա կատարել է իր պարտականությունը՝ ներխուժելով Մերձավոր Արևելք, ձեռք է բերել նոր «բարոյական պարտականություն»՝ առաջիկա տասնամյակների ընթացքում ընդունել այս պատերազմների հետևանքով փախստական դարձածներին:

«Բայց եթե ԵՄ-ը իր դռները բացի աֆրիկացիների և արաբների անվերջ հոսքի առջև, որտե՞ղ է երաշխիքը, որ եվրոպական երկրներն ընդունելու և ձուլելու են դրանց: Արդյո՞ք այդ միգրանտներն ու ապաստան հայցողները կդառնան լավ եվրոպացիներ: Թե նրանք անկլավներ կստեղծեն Եվրոպայի մեծ քաղաքներում` նույն պայմաններով, ինչ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղից եկել են»,- հարցնում է ամերիկացի Բյուքենանը: «Նոր «ազատագրված» երկրների ժողովուրդները, դժգոհ լինելով իրենց «ազատագրված» երկրներում տեղի ունեցածից և նրանց տիրակալների գործունեությունից, որոշել են գալ Եվրոպա՝ Արևմուտքում վայելելու այն ամենը, ինչը նրանք չեն կարող կատարել տանը»,- գրում է Բյուքենանը: Իսկ լիբերալիզմը, որը վերածվել է «Արևմուտքի ինքնասպանության գաղափարախոսության», Եվրոպային ստիպում է ընդունել նրանց առաջիկա տասնամյակների ընթացքում: Եզրափակելով՝ հեղինակը հարցեր ուղղեց ԱՄՆ իշխող վերնախավերին. «Նախկին գաղութատեր երկրները վերածվում են ապագայի գաղութների: Արդյո՞ք այսպիսին է լինելու Արևմուտքի վերջը: Աստված իմ, ինչու ենք մենք՝ ամերիկացիներս, արել դա»:

Սերգեյ Շաքարյանց