Ռուսաստանն ու Իրանը կոտրել են թուրքական ագրեսիայի ողնաշարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այժմ շատ դժվար իրավիճակ է. ո՛չ երկրի ներսում, ո՛չ  արտաքին քաղաքական ասպարեզում Էրդողանին ոչ ոք ստելու հնարավորություն չի տալիս:

Ահա մեկ օրինակ. մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ թուրքերը Սիրիայում ոչնչացրել են ռուսաստանյան արտադրության Pantsir-ի 8 կայանքները: Բայց երկու օր անց արաբական երկրների մի քանի ԶԼՄ-ներ հերքեցին Էրդողանի ստերը: Արաբներից հետո, Թուրքիայի նախագահի հայտարարությունը հերքեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Այս աննշան դրվագը շատ բան է ասում: Օրինակ՝ Էրդողանը անընդհատ ստիպված է ապացուցել իր բնակչությանը, որ համարձակ է և չի զիջում, որ «վրեժ լուծեց Ռուսաստանից» Իդլիբ նահանգի համար, ինչի արդյունքում թուրքերը կորցրին ավելի քան 80 մարդ՝ ըստ պաշտոնական տվյալների: Մինչդեռ Սիրիայի աղբյուրները նշում են այլ թվեր․ սիրիական բանակը և շիական աշխարհազորայինները փաստում են, որ սպանվել են մոտ 150 թուրք զինծառայողներ և 200-ից ավելի գրոհայիններ թուրքամետ ահաբեկչական խմբավորումներից: ՌԴ պաշտպանության նախարարությունը ևս հիշեցրել է, որ Pantsir-ի կայանքների մեծ մասը գտնվում էին Դամասկոսում և Սիրիայի մայրաքաղաքի շրջակայքում, Իդլիբում կա ընդամենը 4 կայանք, երկուսը մի փոքր վնասված են և արդեն վերականգնվել են…

Թուրքիայի նախագահը սպառնաց, թե մարտի 10-ին ևս մեկ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց դա տեղի չունեցավ: Փոխարենը, ՌԴ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանեց Անկարա։ Թե ինչ և ինչպես է քննարկվել՝ գաղտնիք է, իհարկե: Բայց հայտնի է, որ նրանք խոսեցին բացառապես Սիրիայի, այս երկրից թուրքական զորքերի «գեղեցիկ» դուրս գալու մասին: Այլ թեմաներ չեն քննարկվել: «Մարտի 15-ից կվերսկսվեն համատեղ պարեկային ծառայությունները (Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի): Մանրամասները քննարկվում են Անկարայում: Հուսով ենք, որ հրադադարը կշարունակվի»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մարտի 12-ին: Այդ օրը ռուսական կողմի նախաձեռնությամբ, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Իդլիբի դեէսկալացիոն գոտում լարվածության զգալի անկում է արձանագրվել: Հաստատվեց սերտ համագործակցության շարունակականությունը՝ հիմնականում Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև, ռազմական գործողությունների կայուն դադարեցման և իրավիճակի հետագա կայունացման նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում, ներառյալ անձնական շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն օրը Սիրիայի նախագահի, քաղաքական և լրատվամիջոցների գծով խորհրդական Բութաինա Շաաբան «Ալ-Մայադեն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի և Էրդողանի հանդիպումը անհնար է, քանի դեռ կմնա առնվազն մեկ թուրք զինծառայող Արաբական հանրապետությունում: Ըստ նրա, սիրիական բանակը «կազատի Իդլիբը, կհաղթի ահաբեկչներին Սիրիայի ամբողջ տարածքում և կամրապնդի ինքնիշխանությունը նրա բոլոր շրջաններում»: Նա նաև հավելել է․«Մենք ձգտում ենք ազատել Իդլիբը ահաբեկչությունից և համոզել տեղահանվածներին վերադառնալ իրենց տները»: Միգուցե ինչ-որ մեկը դեռ չի հասկացել, բայց Սիրիայի կոշտ պայմանը համաձայնեցված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի իշխանությունների հետ: Եվ Էրդողանը հայտնվել է քաղաքական ծուղակում և սուտ տեղեկատվություն է տրամադրում իր երկրի  քաղաքացիներին Pantsir կայանքների վերաբերյալ: Հետևաբար, Էրդողանը մարտի 8-ին հայտարարեց, իբրև թե «Թուրքիան երբեք չի փորձել ոտնձգություն կատարել հարևան Սիրիայի տարածքային ամբողջականության վրա», ապա հանկարծ բարձրաձայնեց Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված   սպառնալիքների մասին։ Ահա թե ինչ է ասում․ Թուրքիան պատրաստ է միակողմանի գործողությունների «ռեժիմի դեմ» (այդպես են Անկարայում անվանում Սիրիայի օրինական նախագահ Ալ-Ասադին) և «Թուրքիան իրավունք է վերապահում օգտագործել սեփական ռեսուրսները ՝«Գարնանային վահան» գործողության նպատակներին հասնելու համար, եթե Մոսկվան չկատարի Սիրիայի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները»: Անկեղծ ասած, ոչ ոք չէր վախեցել Էրդողանի սպառնալիքներից, եթե դատենք ըստ Բութաինա Շաաբանի:

Ներկայացնենք նաև այլ  մանրամասներ․ Անկարան սպառնալիքներ հնչեցրեց, բայց դրա հետ մեկտեղ Իդլիբ նահանգի այն հատվածներում, որտեղ կան թուրքական անցակետեր, թուրք զինծառայողները շտապ տարհանվեցին դեպի Թուրքիայի հետ սահմանակից հատվածներ: Մյուս կողմից, Անկարան ահաբեկիչների ևս մեկ խումբ ուղարկեց Լիբիա: Բայց այս գործողությունների հետ զուգահեռ, որտեղ կանգնած են թուրք զինյալներն ու թուրքամետ ահաբեկիչները, Անկարան մտցնում է լրացուցիչ ուժեր և ռազմական տեխնիկա:

Այնուամենայնիվ, կան բոլոր նշանները, որ Ռուսաստանը և Իրանը կոտրել են Հյուսիսային Սիրիայում թուրքական ագրեսիայի ողնաշարը:

Մնում է երկու հարց. 1) ինչի՞ կարող է հանգել Էրդողանը՝ հետաձգելով իր քաղաքական և ռազմական պարտությունը. 2) եթե նա չկարողանա որևէ բանի հասնել, ապա ե՞րբ է վերջապես վերջին թուրքական զինվորը լքելու Սիրիան:

Սերգեյ Շաքարյանց