Բնության մեջ էլ գայլերը մութ գիշերով են գործում

Մտքովս մի բան անցավ, լավ կլիներ, չանցներ, բայց այնպես, քանի որ հիմա բոլորս նույն վարակակիր նավի մեջ ենք, չթաքցնեմ։ Արդեն հայտնի է, որ կորոնավիրուսը նաև Ադրբեջանում կա, անգամ, եթե չեմ սխալվում, մահվան դեպք է գրանցվել այդտեղ։ Փառք Աստծո, Արցախում դեպք չի գրանցվել։ Երեկ Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն էր հրավիրել Արցախում մարդկանց առողջական անվտանգությունն ապահովելու հարցերով։

Հիմա, իմ վատ միտքը՝ իսկ մեր անվտանգությունը , հետախուզությունը ո՞ւնի բավարար միջոցներ և կատա՞րում է հատուկ անվտանգային քայլեր, որ հանկարծ մեր թշնամի երկրից իրենց վարակակիրներից մեկին կամ երկուսին չներմուծեն Արցախ․․․Կարծում եմ՝ սա շատ լուրջ հարց է և պարտավոր ենք շատ ուշադիր լինել սահմաններում, սարերում և անտառներում, ի՞նչ իմանաս, թե մեր թշնամին այս վարակը որպես զենք չի փորձի ներարկել Արցախ․․․․Չգիտեմ, գուցե անհանգստությունս սիրողական ստացվեց, բայց այս համատարած վտանգների մեջ պարտավոր ենք ամեն մանրուք հաշվի առնել և մեր սահմանները պահպանել զգոն ու արթուն լինենք․․․Բնության մեջ էլ գայլերը մութ գիշերով են գործում․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Մտքովս մի բան անցավ, լավ կլիներ, չանցներ, բայց եւ այնպես, քանի որ հիմա բոլորս նույն վարակակիր նավի մեջ ենք,…

Опубликовано Մարգարիտ Եսայան Воскресенье, 15 марта 2020 г.