Իշխանությունն անլուրջ վերաբերվեց կորոնավիրուսի տարածմանը, իսկ հիմա մեղավորներ է փնտրում (տեսանյութ)

Համաճարակների տարածման ժամանակ համոզվում ես, թե աշխարհը որքան միասնական է, երբ երկրագնդի մի ծայրում գլուխ է բարձրացնում  համաճարակը, շատ կարճ ժամանակահատվածում այն կարող է տարածվել աշխարհով մեկ ու  դառնալ երկրների, ժողովուրդների առաջ կանգնած  լրջագույն վտանգ։ Խնդիրը սակայն նրանում է, թե յուրաքանչյուր  երկրի իշխանությունն ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է կազմակերպում կառավարումը՝ սեփական ժողովրդին լրջագույն վտանգից հնարավորինս հեռու պահելու համար։

Ի սկզբանե, ՀՀ իշխանությունների անլուրջ պահվածքը, իմիջայլոց մոտեցումը,  ինչը  քաղաքական նպատակներ ուներ՝ պայմանավորված հանրաքվեի կազմակերպմամբ,  խորացրեց իրավիճակը մեր երկրում։

Դեռ մեկ ամիս առաջ, երբ մեզ էին հասնում աշխարհից եկող մահվան  լուրերը, ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հումոր էին անում։

Նիկոլ Փաշինյան. «Սա սովորական գրիպ է»:  «Նախկին իշխանություններն անընդհատ փորձում են մեր ժողովրդին վախեցնել… հիմա էլ նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով, բայց մենք ասում ենք՝ չպետք է վախենանք»:

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:  «Կորոնավիրուսի վտանգն ուռճացված է»։

Եթե չլիներ իշխանության այս անհասկանալի անլուրջ վերաբերմունքը, արդյո՞ք մենք ավելի լավ վիճակում չէինք լինի:

«Մենք» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում