«Վերելք». Սեքսը և հեղափոխությունը (տեսանյութ)

2018-ի ապրիլին հրապարակները հեղեղած մեր ժողովուրդն ամենևին չէր տենչում տրանսգենդերների և սեռական մյուս փոքրամասնությունների ակտիվացում, 18 տարեկանում կուսության պարտադիր վերացում, ընտանիքի դեմ գրոհ, ստամբուլյան կոնենցիայի վավերացում: Չէր տենչում, բայց հետհեղափոխական Հայաստանում դրանք օրակարգային հարցեր են: Ինչո՞ւ ստացվեց այսպես, ո՞րն է դրա նպատակը: Արծրուն Պեպանյանը քննում է Եվրոպայում տեղի ունեցած մի շարք հայտնի հեղափոխություններ և փորձում պատասխան գտնել այդ հարցերին: Նա, մասնավորապես, տեղեկացնում է, որ ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո հեղափոխական իշխանավորները բանտերում հայտնված ազնվականների վիճակը թեթևացնում էին նրանց կանանց հետ կենակցելու դիմաց, իսկ հետո արդեն եկավ «ոսկե» երիտասարդության ժամանակաշրջանը՝ բերելով իր բարքերի անկում: Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունն իրականում եղել է մեծ սեքսի հեղափոխություն, ընտանիքը՝ որպես բուրժուական ինստիտուտ, վերացվել է օրենքով, հոմոսեքսուալությունը թույլատրվել է. մարդիկ մերկ շրջում էին փողոցներում՝ հայտարարելով, որ ամոթը բուրժուական անցյալ է: Հիմք դրվեց երկու սեռերի բազմաթիվ անձանց միասին ապրելու մշակույթին: Նման «ընտանիքում» ինքնակամ հիմունքով կարող էր ապրել երկու սեռերի պատկանող 10-12 անձ: Համանման պատկեր էր այդ ժամանակների Հունգարիայում, Գերմանիայում: Անցյալ դարի 60-ականներից սկիզբ առած սեքսուալ հեղափոխությունը նպատակ ուներ պայքարել քրիստոնեության, ընտանիքի հեղինակության, նահապետական կարգի, ավանդույթների, սեռական սահմանափակումների, հավատարմության, հայրենասիրության, ազգայնականության, ազգակենտրոնության և պահպանողականության դեմ: Այդ նպատակը չի փոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում