Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում (տեսանյութ)

1897 թ․ Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում ծնվել է հայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրատարակիչ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը` Եղիշե Չարենցը։

Գուրգեն Մահարին պատմել է, որ Չարենց ազգանունով մի բժիշկ է եկել Կարս, և բանաստեղծը հենց ցուցատախտակի «Չարենց» մակագրությունը վերցրել է որպես կեղծանուն։ Սակայն պատանեկության նրա մտերիմները այլ բացատրություններ էլ են տվել։

Կարինե Քոթանջյանն  իր հիշողություններում պատմել է․«Չարենց է կնքվել, որովհետև շատ չար է եղել»։

Ըստ Անուշավան Ջիդեջյանի՝ Չարենց անունն առաջացել է Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում։

1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։

Ավելի ուշ բանաստեղծը տվել է տրամաբանական մեկ այլ բացատրություն․ «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Չարենցի թե՛գրական, թե՛անձնական կյանքը բուռն են եղել։

Բանաստեղծի առաջին սերը եղել է երաժիշտ Աստղիկ Ղոնդաղչյանը, որին նվիրել է «Երեք երգ տխրահռչակ աղջկան» ստեղծագործությունը։

Ուշագրավ Կարինե Քոթանջյանի հետ նրա մտերմությունը, որը եղել է նաև ստեղծագործական։

Նա գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», շարքը, որը նվիրում է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանին, որին սիրահարված է եղել, աղջիկը ևս զգացմունքներ է տածել պոետի նկատմամբ։

Նա կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր։

1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, որին սիրել է խելահեղ սիրով, և որին համարել է «հերոսական կին և բարեկամ»։

Մանրամասները՝ տեսանյութում