Ստեփանակերտում կկազմակերպվի միջազգային գիտաժողով

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին, «Եվրոպա» հյուրանոցի նիստերի դահլիճում կազմակերպվելու է «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով միջազգային գիտաժողով:

«Արցախպրեսի» տեղեկացամբ, այս մասին ասել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը:

Նրա խոսքով՝ գիտաժողովին մասնակցելու են Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հանդես են գալու զեկույցներով:

«Գիտաժողովի նպատակն է ևս մեկ անգամ գիտական փաստերի հիման վրա հակադարձել Ադրբեջանի կեղծարարությանը, հակահայկական քարոզչություններին և հայատյաց քաղաքականությանը: Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը և տարիներ շարունակ փորձում է ստի ու կեղծիքի վրա հիմնված փաստեր ներկայացնելով՝ արդարանալ, ինչն էլ իհարկե ընդունելի չէ հայկական կողմի համար»,-մասնավորապես ասել է Հ. Ավանեսովը:

Գիտաժողովի մասնակիցների զեկույցները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվելու են aran4in ժողովածուով: