Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ

Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։