Հայկական նորօրյա «Հիտլերը» Սյունիքում կրկին գոռգոռում է

Ինչքան էլ ուզենաս լսել, չի լսվում Ադոլֆ Հիտլերին հիշեցնող այս բարբաջանքը, եթե տեսանյութը չնայես և հայերեն չիմանաս, հաստատ կկարծես, որ լսում ես ֆաշիստական Գերմանիայի 30-ականների ֆյուրերի ելույթներից, նույնիսկ ինտոնացիան է նման:

Կրկես հիշեցնող այս ներկայացումը, որը կրկին անգամ նվիրված է նախկիններին, ոչ մի աղերս չունի իրական խնդիրների և դրանց լուծման հետ:

Մարդը ունի մտածելու ունակություն․ ես հավատում եմ հայ մարդուն, նա չի կարող երկու տարի շարունակ նույն պլաստինկան լսի ու հավատա այս հեքիաթներին: Սյունիքը մեր հերոսական մարզն է, այն չի կարող հանդուրժել կեղծ դերասանների, իրական սյունեցին հիմա ամաչում է, որ այս ցածր որակի լապշան հրամցվում է իրեն որպես ճշմարտություն, և մի նախկին լրագրող այսօր մատ է թափ տալիս և սպառնում թևեր կտրել, գոռգոռում և ճվճվում է՝ իբր թե ժողովրդի իրավունքների համար:

Սյունեցին լավ կանի հարց տա «ֆյուրերին»՝ Էդ որ ընտրությունները նախկինում կեղծվել են, էդ ոնց՞ է բա ինքը մանդատը վերցրել, և իր ասելով կեղծված ընտրություններից հետո գնացել ԱԺ պատգամավոր աշխատել: Դե թող բողոքեր, չվերցներ, ոչ իր, ոչ էլ իր խմբակցության մանդատները:

Սյունեցին թող հարց տա․ «էդ ինչ՞ պարգևավճարներ եք բաժանում ձեր չինովնիկներին միլիոններով, իսկ հպարտ քաղաքացուն կոպեկներ եք տալիս:

Եվ վերջապես՝ թող հարցնեն՝ բա երկու տարի առաջ էլ նույն երգն էիք երգում, անցել է երկու տարի, ի՞նչը փոխվեց իր ու իր ընտանիքի, քաղաքի կամ գյուղի կյանքում, որ հիմա եկել նորից գործ անելու փոխարեն փնովում ու վատաբանում ես նախկիններին ու նորից ձայն ես խնդրում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հայկական նորօրյա «Հիտլերը» Սյունիքում կրկին գոռգոռում էԻնչքան էլ ուզենաս լսել չի լսվում Ադոլֆ Հիտլերին հիշեցնող այս…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 10 марта 2020 г.