Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է․ Դուշման Վարդան

Այսօր Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանը՝ Վարդան Ստեփանյանը,  կդառնար 54 տարեկան։

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին – ահա սա է մեր ուժի աղբյուրը»։

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»։

«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»։

Խոնարհում մեր հերոսների հիշատակի առջև, որոնց շնորհիվ այսօր հայ ժողովուրդն խաղաղ կյանքով է ապրում։ Խոնարհում հերոս ծնող մեր մայրերի առջև՝  հանձին Զարիկ մայրիկի։