Պետական անվտանգության մակարդակի հարց է, երբ վարչապետը որևէ մեկին որակում է որպես դավաճան (տեսանյութ)

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով ծրարով գումար ստացող նախարարներին և իրավապահ մարմիններում դավաճանների մասին վարչապետի հայտարարությանը՝ նշեց․ «Այս հայտարարությունների հետքերով անհրաժեշտ է, ուղղակի, գնալ հաստատել կամ հերքել, որովհետև չի կարող վարչապետն ուղղակի անել էդ որակի, էդ տիպի հայտարարություններ։ Չկա որևէ անուն, կան ընդամենը հայտարարություններ։ Պետական անվտանգության մակարդակի հարց է, երբ  վարչապետը որևէ մեկին որակում է որպես դավաճան,-ասաց Մանե Թանդիլյանը և հավելեց․ «Ես ուզում եմ տեսնել՝ այդ հայտարոարությունները հիմքեր ունե՞ն, թե ուղղակի հայտարարություններ են»։

Մանրամասները՝ տեսանյութում