Եթե ուժ է կիրառվել, ապա ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով այն փաստին, որ օրերս ոստիկանության ներկայացուցիչները ներխուժել էին Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տուն, ինչի պատճառով  հինգամյա երեխան տուժել է՝ նշեց․ «Եթե ուժ է կիրառվել, ապա ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է։ Հեռու էլ եմ այն մտքից, որ իրավապահ մարմիններում կան աշխատողներ, ովքեր առանց անհրաժեշտության կամ միտումնավոր ցանկություն ունենան որևիցե անձի, առավել ևս երեխայի սթրեսի ենթարկել։ Կարող է որոշակի իրավիճակ լինել, երբ անձին բերման են ենթարկում և տանը կա երեխա, հնարավոր է նման դեպք։ Հաճելի պրոցես չէ, բայց դա չի նշանակում, որ օրինական գործողություններ չպետք է կատարվեն»։ Սիսակ Գաբրիելյանը հավելեց,  թե որքանով տեղյակ է, Արամ Վարդանյանը ո՛չ բիզնեսմեն է եղել, ո՛չ պաշտոնյա է եղել, և այդ տեսանյութը դիտելիս իր մոտ հարց է առաջացել՝ որտեղի՞ց այս մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն։

Մանրամասները՝ տեսանյութում