«Վերելք»․ Ինչպես հայերը խափանեցին Մակեդոնացու ծրագրերը (տեսանյութ)

Գավգամելայի ճակատամարտի սկզբնական փուլում աքեմենյան բանակի ձախ թևում, մարերի առաջնորդությամբ կռվող զորքը դիմեց փախուստի, որին հաջորդած խուճապից հետո սկսեց նահանջել ամբողջ զորքը: Դարեհը ևս փախավ` գերի թողնելով մորը, կնոջը և զավակներին։

Ալեքսանդրը սկսեց հետապնդել փախչող բանակին, բայց ահա նրան լուր հասցրին, որ իր բանակի աջ թևը ծանր վիճակում է, և եթե ինքն արագորեն չհասնի օգնության, ապա անհնար կլինի կասեցնել իր զորքի այդ հատվածի ընդհանուր փախուստը։
Աշխարհի ապագա տիրակալին նման ծանր վիճակի մեջ գցելու մեղավորը հայոց հեծելազորն էր, որ կռվում էր Օրոնտես-Երվանդ ու Միթրաուստես զորավարների գլխավորությամբ։
Թե ի՞նչ եղավ հետո, և թե ինչո՞ւ Ալեքսանդրն այդպես էլ չգրավեց Հայաստանը, կիմանաք՝ դիտելով տեսանյութը։