Կորոնավիրուսից իրանցի դիվանագետ է մահացել

Նոր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ, խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը։

Այս մասին տեղեկացրել է IFP News պորտալը։

Նա տարբեր ժամանակներ զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, եղել երկրի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի խորհրդականը։

Նշենք, որ մարտի 2-ին կորոնավիրուսից մահացավ  Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանը կից խորհրդակցական մարմին) անդամ Մուհամադ Միրմոհամադին։

ԱՀԿ տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված է 2992 մարդ, մահացել է 92 բնակիչ, ապաքինվել է 552-ը։