Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի սահմանին

Թուրքիան 1000 հատուկ ջոկատային է տեղակայել Հունաստանի սահմանին՝ Մերիչ գետի հատվածում, որպեսզի կանխվի այդ երկրից փախստականների վերադարձը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նախարարը նշել է, որ Թուրքիան այլևս չի պատրաստվում որևէ արգելք ստեղծել դեպի Հունաստան և Եվրոպա շարժվող գաղթականների համար՝ ինչպես դա արել է նախորդող տարիներին։

Օրեր առաջ Իդլիբում 34 թուրք զինվորների մահվան լուրից հետո Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի սիրիացի փախստականների շարժին դեպի Եվրոպա։ Դրանից հետո հազարավոր գաղթականներ շարժվել են դեպի Թուրքիայի և Հունաստանի միջև գտնվող Փազարքուլե սահմանային անցակետ։ Սակայն Հունաստանը հրաժարվում է ընդունել նրանց՝ ջանալով այդ փախստականներին հետ ուղարկել Թուրքիա։

Աղբյուրը՝ ermenihaber.am