Դատավորը, որը որոշելու է մարդու ճակատագիրը՝ քրեական, ընտանեկան հարցերով, պետք է լինի 35-ից ոչ պակաս (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անրադառնալով Դատական օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, մասնավորապես, դատավորների տարիքային շեմի իջեցմանը՝ նշեց, որ երիտասարդները մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է իրենց հնարավորություն տրվի, բայց 25 տարեկան երիտասարդը, որ պետք է որոշի մարդու ընտանեկան խնդիրը, քրեական հարցերը, ամբողջ աշխարհում (օրինակ՝ Ամերիկայում, Անգլիայում) ընդունելի չէ։ Նրանք կարող են 25 տարեկանից լինեն դատավորներ, բայց՝ տնտեսական հարցերով։ Այն դատավորը, որը որոշելու է մարդու ճակատագիրը քրեական, ընտանեկան հարցերով, պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս։

Մանրամասները՝ տեսանյութում