Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Ֆրանսիան 2020 թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին գրված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: