«Ռազբիրատի դաշտում ենք ապրում»․ Վահան Բաբայան (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը․ «Վարչապետը Վրաստանում կրկին իրեն համեմատել է Հիսուսի հետ: Սա արդեն խրոնիկ բնույթ է կրում և բավականին մտահոգիչ է:

Նախ Աստծո անունը նման ֆորմատներում հոլովելը, ըստ Աստվածաշնչի, բոլորս գիտենք, որ չի կարելի, բայց արի ու տես, որ Նիկոլին դա չի վերաբերում:
Զարմանալին այն է, որ նա խոսում է կադրային քաղաքականությունից և օրինակ է բերում Հիսուսին, հիմա լավ, ո՞նց էս մարդուն բացատրեն կամ ո՞վ բացատրի, որ Հիսուսը կադրային քաղաքականություն չի վարել և չի ունեցել կադրեր, չի զբաղվել քաղաքականությամբ:
Նման հայտարարություններին, կարծում եմ, պետք է անպայման արձագանքի Հայոց Սուրբ Առաքելական Եկեղեցին»:

Մանրամասները՝ տեսանյութում