Ես այդ ժամանակ վաճառող եմ աշխատել, դուք՝ ոստիկանապետ․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ վեճին՝ նշեց, որ երեկ պատգամավորներից մեկը սոցիալական ցանցերում, իսկ Էդմոն Մարուքյանն էլ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրեն մեղադրել են հանրապետական լինելու մեջ, հիմնավորելով, թե «երբ հանրապետական էիր, կոռուպցիայի վերաբերյալ հարցերը էն ժամանակ բարձրացնեիր»։ Գևորգ Պապոյանը հավելեց, որ իր հորը ընդդիմադիր հայացքների համար հեռացրել էին  համալսարանից։ Պատգամավորը նշեց, որ 2006-2007 թթ․ անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և թաքցնելու ոչինչ չունի։ Նշեց, որ որևէ կուսակցության պատկանելը վիրավորական չի համարում, իսկ իր հասցեին հնչեցված մեղադրանքին այսպես պատասխանեց․ «Ես այդ ժամանակ վաճառող եմ աշխատել, դուք՝ ոստիկանապետ»։

Մանրամասները՝ տեսանյութում