Էդմոն Մարուքյան ասելով՝ փորձ է արվում դառնալ հայտնի (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ չնայած ատելության խոսքի, բռնության հետ կապված քննարկում է խորհրդարանում, բայց հենց իմքայլական պատգամավորը շարունակում է ատելության խոսք տարածել։ Ինչ վերաբերում է Գևորգ Պապոյանի արձագանքին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը պատասխանելու կարիք չունի, «որովհետև մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են։ Փորձ է արվում ամբիոնից Էդմոն Մարուքյան ասելով՝ դառնալ հայտնի»։

Խոսելով նախկին գումարման խորհրդարանում ընդդիմադիրների կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության նախագծերին կողմ քվեարկելու մեղադրանքի մասին՝ պատգամավորը հիշեցրեց․ «Հանրապետականի լիքը նախագծերին Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, իրանց լիդերը։ Ընդդիմությունը միշտ իշխանության բերած նախագծերին կողմ է քվեարկել։ Էսօր էլ մենք՝ որպես ընդդիմություն, կառավարության նախագծերի մեծ մասին կողմ ենք քվեարկում, որովհետև հնարավոր չէ միշտ դեմ քվեարկել, այնպես չէ, որ ինչ բերել են, վատ բան է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում