Շնասեր Փաշինյանը և կենդանասեր բռնապետերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի՝ իրեն նվիրած կովկասյան զտարյուն հովվաշան ձագի՝ Բոնդորի հետ ուղղակի էքստազ է առաջացրել Փաշինյանի կողմնակիցների և երկրպագուների մոտ…Որքան կռահում եմ՝ «Բարի և շնասեր Փաշինյանը» PR օպերացիան նաև կազմակերպված է վարչապետի աշխատակազմի կողմից և նպատակ ունի ոչ միայն գովաբանել Փաշինյանին, ով ընդամենը օրեր առաջ իր հակառակորդներին վիրավորելու համար օգտագործեց «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը, այլև վատաբանել որոշ գործիչների, ովքեր, ըստ իշխանությունների՝ չեն սիրում կենդանիներին…

Շատ լավ է, որ պարոն վարչապետը շատ սիրում է շներին, սակայն ծիծաղելին այն է, որ այդ ամենը վերջինիս կողմնակիցները և երկրպագուները փորձում են ներկայացնել որպես բարիության նշան, այն դեպքում, երբ պատմությանը հայտնի են բազմաթիվ բռնապետեր, որոնք ոչ պակաս կենդանասերներ են եղել, բայց մեծ հաճույքով իշխանությունը օգտագործել են սեփական բարեկեցության համար՝ արհամարհելով հասարակության քննադատությունը, բայց այդ ամենը գործելով ժողովրդի անունից…

Կփորձեմ ներկայացնել նրանցից մի քանիսին, որոնք հանրությանը բավականին հայտնի են…

Հ.Գ.Կենդանասեր լինել՝ դեռ չի նշանակում լինել մարդասեր և բարի…Այս անձինք էլ ինչ անում էին, անում էին ժողովրդի անունից, իսկ իրենց քննադատողներին համարում էին թշնամիներ և հաշվեհարդար էին տեսնում նրանցից…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Շնասեր Փաշինյանը և կենդանասեր բռնապետերը (լուսանկարներ)Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Վրաստանի վարչապետ…

Опубликовано Gagik Hambaryan Среда, 4 марта 2020 г.