Ինչո՞ւ արգելվեց Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ (տեսանյութ)

Արցախի արտաքին գործերի նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի մասին փետրվարի 29-ին հրապարակված տեղեկատվության վերաբերյալ այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Գառնիկ Իսագուլյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ պատրաստ է նույնիսկ հոգալ Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի ճամփորդության և գիշերակացի ծախսերը Ռուսաստանի Դաշնություն, եթե նրանք հերքում են այն։ Իսագուլյանի խոսքով՝ Սամվել Բաբայանն այդ մասին ավելի վաղ է իմացել և փորձել է ամեն բան անել, որպեսզի կանխվի տեղեկատվության հրապարակումը։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններին՝ Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, որ Արցախը միշտ էլ աչքի է ընկել իր միասնականությամբ և համերաշխությամբ, և այսօր անընդունելի է թշնամի համարել նրանց, ովքեր ինչ-որ հարցում ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս․ «Ես հիմնական ուժերին կոչ եմ անում, նաև խնդրում եմ որպես ընկեր, այնպես անել, որ Արցախում ամեն ինչ խաղաղ անցնի»,- ասաց Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում