Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրային հեռուստատեսության:

Այս մասին տեղեկացել ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Օրբելյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Դատական հայցը ներկայացվել է «Հանրայինի» պատրաստած՝ «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերտառությամբ ռեպորտաժի համար։