Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին:

Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։