Եթե օրենքի խախտում է տեղի ունեցել և այլ շահ է հետապնդվել, ապա դա պետք է ստանա իրավական գնահատական (տեսանյութ)

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ նշեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների՝ հրամանատարական կազմի նշանակումները վարչապետի առաջարկությամբ իրականացվում է նախագահի կողմից և որևիցե այլ պաշտոնյա այստեղ գործառույթ չունի։ Վարչապետը իր համապատասխան վերլուծությունների արդյունքում հանգել է այդ եզրակացության և իրականացրել է իր սահմանադրական լիազորությունը։ Գաբրիել Բալայանն անդրադառնալով իրավապաշտպանների գործունեությանը՝ նշեց, որ մենք ունենք իրավապաշտպաններ, որոնք կառուցողական մթնոլորտում են գտնվում և իրականացնում են բավական լուրջ ծրագրեր, բայց ոչ բոլորն են այդպիսին։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավելեց, որ եթե օրենքի խախտում է տեղի ունեցել և այլ շահ է հետապնդվել, քան հանրային շահը, ապա դա պետք է ստանա իրավական գնահատական։

Մանրամասները՝ տեսանյութում