Քոչարյանի ազատության հանձնախումբը հորդորում է աջակիցներին` չհավաքվել դատարանի դիմաց

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի աջակիցներ, ինչպես տեղեկացված եք, մարտի 3-ին նախատեսվում է հերթական դատական նիստը՝ նախագահ Քոչարյանի մասնակցությամբ։

Հայտնի պատճառներով պայմանավորված՝ հորդորում ենք այդ օրը չհավաքվել դատարանի դիմաց»,- նշված է հայտարարության մեջ։