Հակառակորդն Արցախի ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 155 անգամ

Փետրվարի 23-ից 29-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 800 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: