Ստեփանակերտի հուշահամալիրում իրականացվել է ոգեկոչման արարողություն

Փետրվարի 28-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի հուշահամալիրում իրականացվել է ոգեկոչման արարողություն՝ նվիրված սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, արարողությանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:

Միջոցառման ավարտին, ի հիշատակ 20-րդ դարի հերթական ցեղասպանության զոհերի, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է պատարագ: