Կյանքից հեռացել է Սու-34 ճակատային ռմբակոծիչի գլխավոր նախագծող, արցախցի Ռոլան Մարտիրոսովը

Կյանքի 85-րդ տարում կյանքից հեռացել է Սու-34 ճակատային ռմբակոծիչի գլխավոր նախագծող Ռոլան Գուրգենովիչ Մարտիրոսովը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935-ին, Արցախի Չարդախլու գյուղում: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը: Որից հետո նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության ՕԿԲ-51-ում նախարարությունում՝ հեռանկարային ծրագրերի բաժնում: 1962-1963 թթ․ նա ղեկավարել է ուղղահայաց թռչող ռմբակոծիչների մշակման գործընթացը: 1985-ին նշանակվել է Պ-42 ինքնաթիռի համաշխարհային ռեկորդների տեխնիկական մենեջեր, ինչը հանգեցրել է 27 համաշխարհային ռեկորդների հաստատմանը: 1991-ին ստանձնել է Սու-34 ճակատային ռմբակոծիչի գլխավոր նախագծողի պաշտոնը (օդանավն արդեն թռիչքների փորձարկումներ էր անցել 04/13/1990 թ.): 2017-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն ստացել է 16 նոր Սու-34, դրանց ընդհանուր թիվը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում կազմում էր 110 ինքնաթիռ: