Տասը պացիենտներ տեղափոխվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ թեստավորում անցնելու

Ներկայումս Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ են գտնվում տասը պացիենտներ, նրանց թեստավորման արդյունքները հայտնի կդառնա օրվա երկրորդ կեսին:

Առավոտյան Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երեք նոր պացիենտ, նրանք անցնելու են անհրաժեշտ բուժզննում, որի արդյունքները հայտնի կդառնան ցերեկը։ Այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Էզուգբայան խոսել է նաև կորոնավիրուսով վարակված մարդու վիճակի մասին: Նրա խոսքերով՝ կրկնակի կլինիկական լաբորատոր հետազոտությունները որևէ փոփոխություն չեն հայտնաբերել:

«Հիվանդի վիճակը բավարար է, ջերմություն չկա, բողոքներ էլ չկան: Կրկնվող կլինիկական լաբորատոր հետազոտությունները ցույց չեն տալիս որևէ փոփոխություն, չնայած այս հիվանդությունը շատ լուրջ է և ցանկացած պահի կարող է վատթարանալ և թոքաբորբ առաջացնել: Ամենօրյա դիտարկումները շարունակվում են, դինամիկ դիտարկումը կօգնի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ», – ասել է Էզուգբայը:

Ընդհանուր առմամբ, ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցում հսկողության տակ է 10 մարդ, որոնց անալիզների արդյունքները հայտնի կդառնան օրվա ընթացքում:

Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է Վրաստանում նախորդ գիշեր: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակված անձը Վրաստանի քաղաքացի է, որը նախօրեին ժամանել էր Իրանից: 50-ամյա տղամարդը  Ադրբեջանի տարածքով եկել է Վրաստան:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը որոշել է երկու շաբաթով արգելել ցամաքային շարժը Վրաստանի և Իրանի միջև: