Բանակում կարգապահական խնդիրների լուծման հիմքը հասարակական արդարության վերականգնումն է (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում պահեստազորի փոխգնդապետ, մարտական գործողությունների մասնակից Իվան Պողոսյանն անդրադարձավ բանակում առկա խնդիրներին, մասնավորապես միջանձնային հարաբերություններին և զինծառայողների մահվան դեպքերին՝ ասելով, որ նախկինում նման խնդիրներն ավելի շատ էին և պայմանավորված էին մի շարք հանգամանքներով։ Այսօր, ըստ էության այդ խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, իսկ դրան ուղղված փոփոխությունները պետք է համակարգային լինեն։ Ըստ նրա՝ բանակում զինվորի օրինապահ վարքագծի համար կարևոր է հասարակական արդարության զգացողությունը, որը մեզանում շատ դեպքերում բացակայում է։
Մանրամասները՝ տեսանյութում