Անիմաստ պարգևավճաներին վերջ տալը հասարակական պահանջ չէ, ՍԴ-ի կազմից ազատվե՞լն է պահանջ (տեսանյութ)

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և «Ոչ»-ի ճամբարի չձևավորվելու հանգամանքին՝ ասաց, որ իրենց կուսակցությունը որևէ ձևով չի մասնակցելու հանրաքվեին՝ համարելով, որ դա արհեստական օրակարգ է։

«Մեր երկիրը ժողովրդավարական է, և ժողովրդավարական երկրների գլխավոր սկզբունքներից մեկն է, որ իշխանության երեք ճյուղերը լինեն անկախ և չազդեն մեկը մյուսի վրա։ Մենք այս հանրաքվեում ռիսկեր ենք տեսնում այն առումով, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից ոտնձգություն է արվում ընդդեմ դատական իշխանության։ Բացի դա, յոթ անձի, դատավորի աշխատանքից ազատելու համար հսկայական գումար ծասելն անլուրջ է, և եթե նման ձևով է գործադիրն ու օրենսդիրը փորձում ճնշում գործադրել դատական իշխանության վրա, ապա ապագայում հանրաքվեների միջոցով նման փոքր ու անձնական հարցերի լուծումը կդառնա նախադեպ»,- ասաց հաղորդման հյուրը։

Արման Ղուկասյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժի համոզմամբ՝ դատական համակարգում կան լուրջ խորքային ու համակարգային լուծումներ պահանջող խնդիրներ։ Բայց այսօր մասնավորապես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ամենևին միտված չեն նման փոփոխությունների, այլ ավելի շատ անձնավորված գործընթացներ են։

Մանրամասները՝ տեսանյութում