«Հաջակցություն Իրանի». ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Իրաքի, Թուրքիայի և Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Իրաքի, Ռուսաստանի և Թուրքիայի 13 կազմակերպությունների և անհատների դեմ՝ համաձայն Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում չտարածման մասին օրենքի: Tvzvezda.ru-ի տեղեկացմամբ, այս մասին գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Ցանկում, մասնավորապես, կան հինգ չինական և թուրքական կորպորացիաներ և անհատներ, որոնք մեղադրվում են իրանական հրթիռային ծրագրին աջակցելու մեջ: Չինաստանի քաղաքացիներից մեկն էլ մեղադրվում է Պակիստանի սպառազինության ծրագրի համար երկակի նշանակության արտադրանքներ մատակարարելու մեջ:

Փոմպեոն չի հաղորդել, թե ռուսական որ ընկերությունները կամ անհատներն են հայտնվել պատժամիջոցների ցուցակում:

Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքը նախատեսում է արգելել տեխնոլոգիաներ փոխանցել այդ պետություններին, որոնք նպաստում են միջուկային, քիմիական, բակտերիոլոգիական զենքերի ստեղծմանը, ինչպես նաև դրանց առաքման հնարավորությանը: